Վիքիմեդիա Հայաստան/Ծրագրեր
Վիքի նախագծերի զարգացումը Հայաստանում
editՎերջին տասնամյակի կարևորագույն և համաշխարհային նշանակություն ունեցող նորարությունը, որը իր դրական ներգործությունը կարող է ունենալ մարդկային գործունեության բոլոր ոլորտների վրա Վիքին է։ Վիքին համացանցային հաղորդակցման գործիք է, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր կողմերում գտնվող մարդկանց համագործակցել՝ համատեղ աշխատել միևնույն նախագծի վրա։ Ընդ որում համագործակցությունը կարող է լինել նեղ՝ սահմանափակված կոնկրետ ձեռնարկության կազմակերպության շրջանակներում և ընդարձակ՝բաց ողջ հասարակության կամ նրա որոշակի հատվածների համար։ Մասնագետները Վիքի տեխնոլոգիաներին մեծ ապագա են խոստանում։ Այսօր Վիքի տեխնոլոգիաները կիրառվում են բոլոր առաջատար բուհերում, բարձրագույն դպրոցներում, խոշոր կազմակերպություններում։ Վիքի նախագծերից ամենահայտնին Վիքիփեդիան է՝ ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ, որի նպատակն է մեր բազմամշակույթ ժառանգությունը սերունդներին փոխանցելը։ Վիքիմեդիա հիմնադրամը, որի տեսլականն է՝ Պատկերացրու աշխարհը, որում մարդկության ողջ գիտելիքները հասանելի են յուրաքանչյուրին, բացի Վիքիփեդիայից իրականացնում է նաև բազմաթիվ այլ Վիքի համաշխարհային նախագծեր՝ Վիքիլսարան, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիբառարան, Վիքիքաղվածք, Վիքիպահեստ Վիքիճամփորդություն և այլն։
Վիքիմեդիա հիմնադրամը ծավալուն միջազգային գործունեություն է իրականացնում Վիքի տեխնոլոգիաները, գաղափարախոսությունը լայն զանգվածներին հասցնելու և նրանց իր նախագծերում ներգրավելու համար։ Այդ իսկ պատճառով բազմաթիվ երկրներում գործում են Վիքիմեդիայի մասնաճյուղեր, որոնց գործունեության գերակշռող մասը առընչվում է Վիքի նորարարությունը, նախագծերը, բնագավառի նոր ձեռքբերումները տարածելուն, ուղղորդելուն, զարգացնելուն, ներքին Վիքի նախագծեր ձեռնարկելուն և կյանքի կոչելուն։ Հայաստանում Վիքի համայնքը մեծ չէ, սակայն այն փոքր թվով ակտիվ նվիրյալները ամենօրյա աշխատանք են տանում, որպեսզի Հայերեն Վիքիփեդիան գոյատևի։ Հայերեն Վիքիփեդիայի վիճակի գնահատականը։
Վիքիմեդիա Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը Վիքի աշխատելաոճը դպրոցներ և համալսարաններ ներմուծելն է «Վիքիփեդիա․ դպրոցներ և համալսարաններ» նախագիծը։ Գիտակցելով կոորդինացման և կազմակերպչական աշխատանքների կարևորությունը Վիքի նախագծերի կայացման, զարգացման և ակտուալացման Հայերեն Վիքիփեդիայի ակտիվ մասնակիցները որոշ քարոզչական աշխատանք են տանում, կազմակերպում սեմինարներ, հաքաթոներ, սակայն դա կրելով առանձին միջոցառումների բնույթ, տարբեր վայրերում հիմնականում շարունակական չեն լինում։ Ուսումնասիրելով առաջատար և ոչ միայն երկրների օրինակը (30 երկրներ ունեն Վիքիմեդիա մասնաճյուղեր) ակնհայտ դարձավ, որ առանց ակտիվ գործող կազմակերպության Վիքի շարժումը և հետևաբար Վիքիփեդիան և քույր նախագծերը Հայաստանում չեն զարգանա։
Օգոստոսի 2-7 Իսրայելի Հայֆա քաղաքում կայացավ Վիքիմեդիա Հիմնադրամի Վիքիմանիա 2011 տարեկան համաժողովը։ Վիքիմանիան Վիքիմեդիա Հիմնադրամի գլխավոր համաժողովն է (ընթացքում տեղի են ունենում թեմատիկ, մասնաճյուղային և այլն), որտեղ ի մի են բերվում Վիքի նախագծերի վիճակագրությունը, թե լեզվական, թե տարածքային կտրվածքով, առաջ են քաշվում զարգացմանը խանգարող հանգամանքները, ներկայացնում իրենց լուծումները։ Վիքիմանիայում են քննարկվում Վիքիմեդիայի ռազմավարական և մարտավարական պլանները։ Վիքիմանիա 2011-ին ներկայացված էին 56 երկրներ, մասնակիցների թիվը գերազանցում էր 650-ը։ Հիմնական ելույթների մեջ ընդգրկվել է նաև Սուսաննա Մկրտչյանի զեկույցը, որի հիմնական դրույթները բերված են ներքո։
Հայաստանում Վիքիմեդիա նախագծերի զարգացմանը խանգարող խնդիրները
edit- Հասարակության անտեղյակությունը Վիքի տեխնոլոգիաների և Վիքի նախագծերի հնարավորությունների մասին
- Փոքրաթիվ է կրթված, զարգացած, բարեկեցիկ մարդկանց քանակը, որոնք կարող են իրենց ժամանակը նվիրել կոնտենտ ստեղծելուն
- Վիքիփեդիայի ուսուցողական ձեռնարկի հայկական տարբերակի ոչ ամբողջական լինելը
- Հայոց լեզվի էլեկտրոնային միջավայրի ոչ պատշաճ մակարդակը (բառարաններ, անալիզատորներ, թարգմանիչներ,․․․)
Վիքիմեդիա Հայաստանի կառուցվածքը
editՄետա խմբի գլխավոր խնդիրները
edit- Հայերեն Վիքի նախագծերի մոնիթորինգ, առաջարկությունների փաթեթի մշակում
- Հայկական կոնտենտի զարգացման ուղղությունների և դրանց իրականացման պլանի մշակում
- Հայկական Վիքի համագումարների կազմակերպում
- Ինչպես ներգրավել մեծ թվով մասնակիցներ
- Ինչպես պարզեցնել հոդվածների ստեղծումը և խմբագրումը
- Ինչպես բարձրացնել հոդվածների որակը
- Ինչպես հասնել հավասարակշիռ կոնտենտի
- Վիքի համայնքի ակտիվ գործունեություն և ընդլայնում
- Վիքի գործունեության պլանավորում՝ առաջնայնություններ
Քարոզչության խումբ
edit- Կազմակերպել ուսուցողական պարբերական կուրսեր Վիքի նախագծերի և Վիքիպեդիայից օգտվելու և բովանդակությունը համալրելու վերաբերյալ
- Կրթության և այլ շահագրգիռ նախարարությունների հետ մեկտեղ տեղական քարոզչություն տանել
- Տանել աշխատանքներ վիքի տեխնոլոգիաները և վիքի գախափարախոսությունը ներառելու բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերում
- Կազմակերպել դասընթացներ ինֆորմատիկայի ուսուցիչների համար
- Ներդնել տեղական վիքի կամպուսների մեխանիզմը՝ ամեն բուհում, դպրոցում վիքի մարզիչ ինչու չէ վիքի դասարան(երեկոյան ժամերին հասանելի լինի ցանկացողների համար)
- Կազմակերպել ամառային ճամբարներ վիքիպեդիացիների և նոր մասնակիցների համար
Ծրագրային ապահովման խումբ
editԾրագրային ապահովման խումբ պետք է զբաղվի Հայկական միջավայրի զարգացման և ավտոմատացման (բառարաններ՝ տարբեր լեզուներից, հոմանիշների,թարգմանիչներ, անալիզատորներ, տարբեր էքսպերտ համակարգեր) ծրագրերի կոորդինացմամբ, անհրաժեշտության դեպքում նաև զարգացմամբ։
Մոդերատորների խումբ
editՄոդերատորների խումբը բաղկացած է մասնագետներից։ Մոդերատորներից յուրաքանչյուրը պատասխանատու է ստույգ բնագավառի համար։ Նա կարդում, վերլուծում, համեմատում, ստուգում և զարգացնում է մուտքագրված բովանդակությունը և դնում համապատասխան վիքի նախագծի համապատասխան թեմայի ներքո։ Մոդերատորները կարող են լինել թոշակի տարիքի գիտնականներ։
- Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից ներկայացված նախագիծը գնահատվել է որպես խոստումնալից և համապարփակ։ Ներկա էտապում Վիքիմեդիա հիմնադրամի հետ սկսված են Վիքիմեդիա Հայաստան մասնաճյուղ ստեղծելու գործընթացը։
Ակնկալիքները
editՔանի որ Վիքի նախագծերը իրենց դրական ազդեցությունն են գործում մարդկային գործունեության բոլոր բնագավառների վրա (կրթություն, առողջապահություն, զբոսաշրջություն, գիտություն, սոցիալական ոլորտ և այլն) առաջատար երկրներում Վիքիմեդիա մասնաճյուղերը նշանակալից պետական աջակցություն են ստանում (գույքային, ֆինանսական, օրենսդրական և առանձին կառավարական որոշումներ և այլն)։ Նկատի ունենալով Վիքի ոլորտում Հայաստանի հետին էշելոնում գտնվելու հանգամանքը, համակողմանի պետական աջակցության անհրաժեշտությունը ավելի քան հրատապ է։ Որպեսզի բացթողումները օր առաջ լրացնենք անհրաժեշտ է ստեղծել հետազոտական խումբ, որը կհետևի Վիքի տեխնոլոգիաների, Վիքի նախագծերի զարգացումներին, կմշակի Հայաստանում դրանց ներդրման և զարգացման քաղաքականությունը։
- Հայաստանում Վիքիմեդիա Հայաստանի զարգացման կոորդինատոր՝ Սուսաննա Մկրտչյան
Վիքիփեդիայի համալրում - Գյումրի
editՇաբաթ, նոյեմբերի 12 ժամը՝ 12:00
Անուն Ազգանուն | Հեղինակի տվյալները | Հոդվածի անվանումը |
---|---|---|
Վազգեն Մարտիրոսյան | Պաուլո Կոելիո | |
Լուսինե Աթանեսյան | Lyusok | Պաուլո Կոելիո |
Լեռնիկ Ձվակերյան | Պաուլո Կոելիո | |
Արամ Ղազարյան | Գյումրի | |
Մարի Գրիգորյան | Գյումրի | |
Արմինե Մելքոնյան | Գյումրի | |
Արման Հովհաննիսյան | Arman jan | Գյումրի |
Արտուշ Ռուշանյան | ArtushR | Հասարակական կազմակերպություն, Blogger |
Աննա Պրիմյան | Հասարակական կազմակերպություն | |
Լուիզա Պետրոսյան | Luiz | Գյումրի Ասպարեզ օրաթերթ |
Վարդուհի Գրիգորյան | Գյումրի Ասպարեզ օրաթերթ | |
Աննա Խաչատրյան | Մարի Քյուրի , Տոլմա | |
Լուսինե Բարսեղյան | Bloggator | Կանանց թենիսի ասոցիացիա , Ելենա Դեմենտիևա , Պիքսար |
Էդուարդ Խաչատրյան | Վիրտուալ | հիշողություն |
Կարեն Տերտերյան | Karscout | Հովհաննես Հինդլյան |
Նարեկ Սուքիասյան | Nareksukiasyan | Պեդրո Ռոդրիգես |
Անի Դավթյան | ||
Արմենակ Մարգարյան | Armenak Margarian | GNOM, UNIX, Յուրի Վարդանյան |
Մարի Բարսեղյան | Soleil | «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ |
Աննա Չոփուրյան |