Training modules/dashboard/slides/10311-verifiability/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10311-verifiability and the translation is 100% complete.

Ստուգելիություն

 
Նկարի հեղինակ՝ Ջորջ Ռոյան

Ստուգելիություն: Ո՞վ է ասում

Վիքիպեդիայի յուրաքանչյուր որակյալ հոդվածի հետևում կանգնած են լավ աղբյուրներ: Լավ աղբյուրներ գտնելը առաջնային բաներից է, որ պետք է անեք:

Պատճառն այն է, որ Վիքիպեդիայում եղած բովանդակությունը պետք է ստուգելի լինի: Հանրագիտարանը կարդացող և խմբագրող մարդիկ կարող են ստուգել դրա տեղեկատվությունը, տեսնել, որ այն արդիական է և բխում է հուսալի աղբյուրից:

Դուք չէիք վստահի այն ամենին, ինչ կարդում եք համացանցում, և Վիքիպեդիան ոչնչով չի տարբերվում: Բայց յուրաքանչյուր էջի վերջում Դուք կարող եք տեսնել, թե որտեղից են վերցված հոդվածում նշված փաստերը՝ աղբյուրը: Դա օգնում է յուրաքանչյուրին կրկնակի ստուգել՝ համոզվելու, որ դրանք ճիշտ են: Երբ բովանդակություն եք ավելացնում Վիքիպեդիայում, պետք է նույն հնարավորությունը տաք ուրիշներին:

Այսպիսով, համոզվե՛ք, որ կիսվում եք միայն այն փաստերով, որոնք քաղում եք հուսալի աղբյուրներից: Վստահելի աղբյուրները ներառում են.

  • Դասագրքեր
  • Գրական ակնարկներ
  • Գրքեր կամ հրատարակություններ՝ գրված ոլորտի մասնագետների կողմից և հրատարակված հուսալի հրատարակիչների կողմից:

Մի՛ օգտագործեք՝

  • Բլոգի հրապարակումներ
  • Մամուլի նյութեր, որոնք նախատեսված են ինչ-որ ձևով ինչ-որ բան ցույց տալու համար

Որոշ դեպքերում, օրինակ՝ բժշկական հոդվածների դեպքում, թերթերն ու փոփ մամուլի հոդվածները նույնպես տեղին չեն: Եթե հետաքրքրում է Ձեզ, ապա այս մասին մենք ավելի շատ տեղեկություններ կտանք ավելի ուշ՝ բժշկական թեմաների խմբագրման մեր մոդուլում: