Training modules/dashboard/slides/10805-edit-vs-edit-source/hy
«Խմբագրել» և «Խմբագրել կոդը»
Վիքիպեդիան ուին խմբագրման երկու տարբերակ: «Խմբագրել» տարբերակը բացում է Վիզուալ խմբագրումը, որը թույլ է տալիս խմբագրել տեքստը էկրանին այնպես, ինչպես հայտնվում է էջում: «Խմբագրել կոդը» տարբերակը թույլ է տալիս Ձեզ տեսնել հիմքում ընկած Վիքիտեքստի կոդը:
Վիզուալ խմաբգրումը հեշտացնում է տեքստի ավելացումը, աղբյուրների տեղադրումը, հղումներ ստեղծելը և հիմնական ձևավորումը: Այնուամենայնիվ, այն հասանելի է միայն հոդվածների համար: Վիքիպեդիայի այլ մասնակիցների հետ խոսելու համար Դուք պետք է օգտագործեք Վիքիտեքստի խմբագրման տարբերակը:
Խնդրում եմ՝ անցեք հղմամբ, և համոզվեք, որ հոդվածում կտեսնեք ինչպես «Խմբագրել», այնպես էլ «Խմբագրել կոդը» տարբերակները:
Եթե տեսնում եք «Խմբագրել կոդը», ինչպես ցույց է տրված վերևում, անցեք հաջորդ սլայդին:
Եթե չեք տեսնում «Խմբագրել կոդը» տարբերակը, ապա հետևեք այս քայլերին՝ համոզվելու, որ վիզուալ խմբագրումն ակտիվացված է.
- Համոզվե՛ք, որ մուտք եք գործել Վիքիպեդիայի Ձեր հաշիվ:
- Բացեք «Նախընտրություններ» կոճակը:
- Ընտրեք «Խմբագրում» կոճակը։
- Համոզվեք, որ ընտրվաչ ՉԷ «Ժամանակավորապես անջատել ՎիզուալԽմբագրիչը, քանի դեռ այն փորձնական փուլում է» կետը։
- Որոշ Վիքիներում Դուք կտեսնեք ընտրություն «Խմբագրման տարբերակ» կետը: Այդ դեպքում պետք է ընտրել «Show me both editor tabs»:
- Պահպանե՛ք։
- Այժմ, երբ Վիքիպեդիայում հոդված եք բացում, պետք է տեսնեք ինչպես «Խմբագրել», այնպես էլ «Խմբագրել կոդը» տարբերակները: