Training modules/dashboard/slides/10810-visualeditor-buttons/hy
Վիզուալ խմբագրման կոճակներ
Լավ կլինի, որ ներքևի տեքստը պատճենեք և տեղադրեք սևագիր էջում և բոլոր հնարավորությունները փորձեք այս տեքստի վրա՝ տեսնելու համար դրանց աշխատանքը։
Պարբերություն. Սա կօգնի Ձեզ սահմանել տեքստի ոճը: Օրինակ՝ վերնագիր կամ պարբերության տեքստ:
' A . Նշեք Ձեր տեքստը, այնուհետև սեղմեք այստեղ` այն թավատառ, շեղատառ կամ այլ ձևավորում տալու համար: «Ընդլայնված» կոճակը թույլ է տալիս ընդգծել, ավելացնել կոդեր և փոխել ստեղնաշարի լեզուն:
Հղումներ. Շղթայի կոճակը թույլ է տալիս կապել Ձեր տեքստը: Նշեք բառը և սեղմեք կոճակը: Վիզուալ խմբագրիչը ինքնաբերաբար կառաջարկի համապատասխան Վիքիպեդիայի հոդվածներ այդ բառի կամ արտահայտության համար: Սա հիանալի միջոց է Ձեր հոդվածը ավելի շատ Վիքիպեդիայի բովանդակության հետ կապելու համար: Կարևոր բառերը պետք է կապել միայն մեկ անգամ, սովորաբար երբ դրանք առաջին անգամ են տեքստում հայտնվում: Եթե ցանկանում եք հղումներ կատարել Վիքիպեդիայից դուրս գտնվող էջերին («արտաքին հղումներ» բաժին), սողմեք «Արտաքին հղում» կոճակը:
Աղբյուր. Վիզուալ խմբագրում կատարելիս մեջբերման գործիքը օգնում է ձևավորել Ձեր մեջբերումները: Դուք կարող եք պարզապես տեղադրել DOI կամ URL-ը, և Վիզուալ խմբագրիչը կառանձնացնի Ձեզ համար անհրաժեշտ բոլոր դաշտերը: Այնուամենայնիվ, վերանայեք այն և ձեռքով ավելացրեք բացակայող դաշտերը (եթե գիտեք): Կարող եք նաև ձեռքով ավելացնել գրքեր, ամսագրեր, նորություններ և կայքեր: Կբացվի մեջբերումները մուտքագրելու արագ ուղեցույց: Վերջապես, կարող եք սեղմել «Կրկին օգտագործել», եթե արդեն աղբյուր եք ավելացրել և պարզապես ցանկանում եք այն կրկին մեջբերել:
Ցուցակ. Չհամարակալված ցուցակի կետեր կամ համարակալված ցուցակ ավելացնելու համար սեղմեք այստեղ:
Ավելացնել․ Թույլ է տալիս ավելացնել մեդիա նյութեր, պատկերներ:
Ω: Վերջնական ներդիրը թույլ է տալիս ավելացնել հատուկ նիշեր, ինչպիսիք են անգլալեզու բառերում հանդիպող նշաններ, գիտական նշումներ և մի քանի լեզվական ընդարձակումներ: