Training modules/dashboard/slides/10911-close-paraphrasing/hy
Մոտ վերաշարադրում
Երբ լավ աղբյուր եք գտնում, կարևոր է, որ Ձեր գտածով կիսվեք առանց պատճենման և աղբյուրի հեղինակային իրավունքների խախտման։
Աղբյուրից վերաշարադրելը պահանջում է որոշակի փորձ։ Հեշտ է ընդօրինակել աղբյուրի բնօրինակ տեքտի կառուցվածքն ու բառերի ընտրությունը։
Բառերի, կառուցվածքի կամ արտահայտությունների պատճենումը բնօրինակ աղբյուրից, նույնիսկ աղբյուրը նշելու դեպքում, խախտում է Վիքիպեդիայի հեղինակային իրավունքի քաղաքականությունը և համարվում գրագողություն։
Սրանից խուսափելու լավագույն տարբերակը մի քանի լավ աղբյուրներից տեղեկություն գտնելն է, այնուհետև վստահ լինել, որ լիովին հասկացել եք նյութը, և հետո գրել այն՝ օգտագորխելով Ձեր բառապաշարը։