Գրագողություն․ խորհուրդներ
- Ձեր ավազարկղի նյութը դեռ Վիքիպեդիայի քաղաքականության մաս է կազմում։ Մի՛ պատճենեք և տեղադրեք տեղեկատվությունը աղբյուրներից Ձեր ավազարկղում:
- Սկսեք աղբյուրներից նշումներ կատարել առանցքային հասկացություններից, այլ ոչ թե արտահայտություններից՝ նշելով, թե որտեղից եք վերցրել այդ նյութերը:
- Սևագրությունը կատարեք Ձեր նշումներից, այլ ոչ բնօրինակ աղբյուրից։ Այսպիսով, Դուք չեք կրկնօրինակի հեղինակի տեքստային կառուցվածքը և բառապաշարը։
- Որքան շատ աղբյուրներ օգտագործեք, այնքան ավելի լավ կհասկանաք թեման, որը Ձեզ կօգնի վերաշարադրել և ամփոփել այն Ձեր իսկ բառերով։