Training modules/dashboard/slides/11402-why-verify/hy
Ինչու՞ ստուգել
Վիքիպեդիայի յուրաքանչյուր հոդվածի հետևում լավ աղբյուրներն են։ Մինչև որևէ թեմա ընտրելը առաջին հերթին պետք է ստեղծել լավ աղբյուրների հավաքածու։
Պետք չէ վստահել համացանցում հանդիպած ամեն ինչի, այդ թվում Վիքիպեդիային։ Հոդվածի վերջում կարող եք տեսնել, թե որտեղից են փաստերը վերցված։ Դա հնարավորություն է տալիս բոլորին ստուգել տեղեկատվության ճշմարտացիությունը։
Երբ Դուք բովանդակություն եք ավելացնում Վիքիպեդիայում, պետք է վստահ լինեք, որ ուրիշները ևս կարող են ստուգել Ձեր աղբյուրները։
Ուստի հավաստիացեք, որ կիսվում եք հավաստի աղբյուրներից գտած տեղեկատվությամբ։ Վստահելի աղբյուրները ներառում են՝
- Դասագրքեր
- Գրականության ակնարկներ
- Ոլորտի մասնագետների կողմից գրված գրքեր և հրապարակված նյութեր, որոնք տպագրվել են վստահելի հրատարակիչների կողմից։
Մի օգտագործեք՝
- Բլոգի գրառումներ
- Մամուլից վերցված նյութեր, որոնք ցանկանում են որևէ բան ներկայացնել մի որոշակի կողմից
Որոշ դեպքերում, ինչպես օրինակ հոդվածները, որոնք բժշկական բովանդակություն ունեն, թերթերը ևս որոշ դեպքերում համապատասխան չեն։ (Եթե սա վերաբերում է Ձեզ, ստուգեք Բժշկական տեղեկատվությունը խմբագրելու մասին մեր մոդուլը)։