Training modules/dashboard/slides/11513-quotations/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/11513-quotations and the translation is 100% complete.

Մեջբերումներ

Մինչև հիմա հավանաբար հասկացաք, որ Վիքիպեդիայի հոդված գրելը շատ բաներով է տարբերվում ավանդական ակադեմիական հոդվածից։ Մեջբերումների օգտագործումը մեկ այլ տարբերություն է։

Ընդհանուր առմամբ, Վիքիպեդիայում մեջբերումները այնքան էլ օգտակար չեն։ Հենց որ ցանկություն եք ունենում որևէ հեղինակի մեջբերել, ինքներդ Ձեզ հարց տվեք․ ո՞րն է այս միտքը վերաշարադրելու փոխարեն մեջբերելու իմաստը։

Որոշ դեպքերում, օրինակ՝ հայտնի խոսքի, քաղաքական տեսության կամ որևէ այլ հոդվածի մասին գրելիս, որը հղում է անում որոշակի տեքստի, կարող եք համոզիչ պատճառներ գտնել ուղղակի մեջբերում կատարելու համար:

Եթե այդպես եք անում, ապա հավաստիացեք, որ հղում եք արել տվյալ աղբյուրին և տեքստը վերցրել եք չակերտների մեջ։