Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Candidates

Էջը նախատեսված է Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամության ընտրության թեկնածուների առաջադրման համար։ Թեկնածուները պետք է լրացնեն Թեկնածուներ ենթաբաժնի կաղապարները ըստ ստորև ներկայացված օրինակի։

Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համաժողով
Գլխավոր էջ
Ընտրության կարգ
Ժամանակացույց
Թեկնածուներ
Համակարգողներ
Արդյունքներ
Հարցեր

Օրինակ

edit
{{Wikimedia Armenia Extraordinary General Assembly/elections candidate
| անուն = Պողոս Պողոսյան
| username = Մասնակից21
| image = Example.jpg
| տարիք  = 21
| բնակավայր = Երևան
| լեզուներ = hy, en-5, ru-2
| վիքիխմբագիր է = 2014
| ակտիվ Վիքինախագծեր = hywiki, commons, ruwiktionary
| հակիրճ կենսագրական     = համառոտ տեքստ
| Վիքի կենսագրություն  = համառոտ տեքստ 
}}

Թեկնածուներ

edit

Արամ Սողոմոնյան (Sigma'am)

edit

Sigma'am (talk meta edits global user summary CA)

Թեկնածուի տվյալներ
 
  • Անձնական տվյալներ|
    • Անուն՝ Արամ Սողոմոնյան
    • Տարիք՝ 36
    • Բնակավայր՝ Երևան
    • Լեզուներ՝ hy-5, ru-5, en-3
  • Վիքիշարժում՝
    • Վիքիխմբագիր է՝ 2014 թվականից
    • Ակտիվ Վիքինախագծեր՝ wikipedia, commons, wikidata
Հակիրճ կենսագրական Ծնվել եմ Երևանում, սովորել եմ ԵՊՀ-ում, այժմ աշխատում եմ դպրոցում։
Վիքի կենսագրություն 2014 թվականին միանալուց հետո ձեռնամուխ եմ եղել մի քանի հոդվածների բարելավման, համակարգել ու համակարգում եմ մի շարք նախագծեր։

Մարիամ Կարապետյան (MariamKarapetyan49)

edit

MariamKarapetyan49 (talk meta edits global user summary CA)

Թեկնածուի տվյալներ
 
  • Անձնական տվյալներ|
    • Անուն՝ Մարիամ Կարապետյան
    • Տարիք՝ 28
    • Բնակավայր՝ Երևան
    • Լեզուներ՝ hy-5, ru-5, en-5
  • Վիքիշարժում՝
    • Վիքիխմբագիր է՝ 2019 թվականից
    • Ակտիվ Վիքինախագծեր՝ Հայերեն Վիքիպեդիա
Հակիրճ կենսագրական 2010 թվականին ընդունվել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ։ Բակալավրիատն ավարտել եմ 2014 թվականին՝ ստանալով «Լեզվաբանություն» բակալավրի աստիճան։ Նույն թվականին ընդունվել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մագիստրատուրա և ավարտել այն 2016 թվականին՝ ստանալով «Լեզվաբանության» մագիստրոսի աստիճան՝ «Թարգմանչական գործ» (հայերեն-անգլերեն) մասնագիտությամբ։ 2016 թվականից ի վեր աշխատում եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնում իբրև դասախոս։ Զուգահեռաբար զբաղվում եմ թարգմանությամբ, մեդիա գրագիտությամբ, ստեղծարար մտածողությամբ և միջմշակութային հաղորդակցությամբ։ Ինչպես նաև համագործակցում եմ թե՛ միջազգային (այդ թվում՝ GIZ, WFD, OSCE, UN, EU), թե՛ տեղի կառույցների հետ՝ կատարելով հաջորդական և գրավոր թարգմանություններ։ Ունեմ նաև օտարազգի ուսանողների հետ աշխատելու փորձ․ դասավանդել եմ Ռումինիայի Բրաշով, Բուլղարիայի Բլագոեվգրադ և Չինաստանի Շենժեն քաղաքներում։ Այժմ իբրև մարզիչ ընդգրկված եմ ձեռներեցությանն առնչվող մի շարք նախագծերում, այդ թվում՝ Էրազմուս+ CONNECT, ՍՄԱՐԹ ձեռներեցության և «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրերում։
Վիքի կենսագրություն 2019 թվականից մասնակցում եմ մի շարք Վիքի նախագծերի, վիքիհամայնքի համար իրականացրել եմ "Թարգմանության մարտահրավերները" թեմայով աշխատաժողով, խմբագրել և ստեղծել եմ թարգմանությանն առնչվող, տնտեսական, սոցիալ-քաղաքական թեմաներով հոդվածներ։ Բանավոր և գրավոր թարգմանությամբ աջակցել եմ Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը։

Արգամ Հակոբյան (Angel X)

edit

Angel X (talk meta edits global user summary CA)

Թեկնածուի տվյալներ
  • Անձնական տվյալներ|
    • Անուն՝ Արգամ Հակոբյան
    • Տարիք՝ 21
    • Բնակավայր՝ Վանաձոր
    • Լեզուներ՝ hy-5, ru-5, en-3, la-3
  • Վիքիշարժում՝
    • Վիքիխմբագիր է՝ 2015 թվականից
    • Ակտիվ Վիքինախագծեր՝ hywiki, wikidata
Հակիրճ կենսագրական Ծնվել եմ Վանաձորում, սովորում եմ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի լրագրության բաժնում: Զբաղվում եմ տարբեր կամավորական աշխատանքներով: Խմբագրել եմ Cast project նախագծում: 2 տարբեր ընկերություններում աշխատում եմ որպես SMM մասնագետ և PR մենեջեր: Թվով 7 ՀԿ-ներում վարում եմ դասախոսություններ (թեմա՝ մեդիագրագիտություն, գովազդ, մարդկային ռեսուրսներ, լրագրություն, ֆիլմագիտություն):
Վիքի կենսագրություն Մասնակցել եմ Հայերեն Վիքիպեդիայում իրականցվող տարբեր նախագծերի: Մեծ ներդրում եմ ունեցել Վիքիմեդիա Հայաստանի կողմից իրականացվող «Վիքիդասարան» նախագծում: Ռուս-հայկական համալսարանում կազմակերպել եմ Հայերեն Վիքիպեդիայի խմբագրման վորքշոփ: Հանդիսանում եմ «Վիքիգավաթի» եռակի գավաթակիր: Մասնակցել եմ Վիքիմեդիա Հայաստանի այլ նախագծերի («Վիքին սիրում է հուշարձաններ», «Մեկ հայ, մեկ հոդված», «Վիքիճամբար», «Համայնքային երկօրյակ/եռօրյակ» և այլն): Մասնակցել եմ 7 Վիքիճամբարի և մոտ 10 Համայնքային երկօրյակի: Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել և մեկ ամիս համակարգել եմ «Երաժշտական խմբագրաթոնը»: Հայերեն Վիքիպեդիայում ունեմ «Լավ հոդված» կարգավիճակ ստացած հոդված: Ստեղծել եմ մոտ 550 հոդված: Վիքիբառարանում ունեմ 1000 բառ-հոդված, նաև խմբագրել եմ Վիքիդարանում և Վիքիտվյալներում: Խմբագրում եմ տարբեր թեմաներով և թարգմանում եմ տարբեր լեզուներից (անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն): Փորձում եմ հնարավորինս օգտակար լինել Վիքիմեդիա Հայաստան կազմակերպությանը:

Գարրի Դավթյան (Garry Davtyan)

edit

Garry Davtyan (talk meta edits global user summary CA)

Թեկնածուի տվյալներ
 
  • Անձնական տվյալներ|
    • Անուն՝ Գարրի Դավթյան
    • Տարիք՝ 24
    • Բնակավայր՝ Երևան
    • Լեզուներ՝ hy-5, en-5, ru-5
  • Վիքիշարժում՝
    • Վիքիխմբագիր է՝ 2019 թվականից
    • Ակտիվ Վիքինախագծեր՝ hywiki,
Հակիրճ կենսագրական 2015 թվականին ավարտել եմ Կապանի Հ․ Ավետիսյանի անվան համար 9 ավագ դպրոցը գերազանցությամբ, ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդունվել եմ Մ․ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ 2021 թ․ ավարտել եմ ԵՊԲՀ-ն գերազանցությամբ և ընդունվել եմ օրդինատուրա՝ Անեսթեզիա և ռեանիմացիա մասնագիտությամբ։ Ներկայումս Էրեբունի ԲԿ վերնոշյալ մասնագիտությամբ կլինիկական օրդինատոր եմ։ ՈՒսանողական տարիներին մասնակցել եմ գիտակրթական, հասարակական համաժողովների և միջոցառումների, արժանացել եմ մրցանակային տեղերի։ Համագործակցում եմ Khan Academy Armenia գիտակրթական կազմակերպության հետ, պատրաստելով կենսաբանություն առարկայի ուսուցողական տեսանյութեր։
Վիքի կենսագրություն 2019 թվականից հանդիսանում եմ Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր։ Առավելպաես ստեղծում և խմբագրում եմ բժշկական մասնագիտական հոդվածներ։ Մասնակցել եմ Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կամզկերպության կազմակերպած բազմաթիվ գիտակրթական նախագծերի, այդ թվում՝ Վիքիբժիշկ, Վիքին սիրում է գիտություն եռօրյակ, Վիքիճամբար։

Տիգրան Զարգարյան (Tigranzarg)

edit

Tigranzarg (talk meta edits global user summary CA)

Թեկնածուի տվյալներ
 
  • Անձնական տվյալներ|
    • Անուն՝ Տիգրան Զարգարյան
    • Տարիք՝ 67
    • Բնակավայր՝ Երևան
    • Լեզուներ՝ hy-5, en-5, ru-5
  • Վիքիշարժում՝
    • Վիքիխմբագիր է՝ որպես խմբագիր ակտիվ եմ եղել 2013-2015 թթ․ թվականից
    • Ակտիվ Վիքինախագծեր՝ 2013-2015 թթ․ ակտիվ եմ եղել Հայերեն Վիքիպեդիայում։
Հակիրճ կենսագրական Տեխնիկական գիտությունների թեկնածու։ Հետաքրքրությունների շրջանակը՝ թվային գրադարաններ; բաց/ազատ կոդերով ծրագրաշարերի հանրահռչակում, տեղայնացում, կիրառում; հեռավար ուսուցում; մշակութային ժառանգության պահպանություն թվային տեխնոլոգիաների կիրառմամբ; հայ գրքի և հայ մամուլի պատմության հետազոտում։ 2008 թ․ առ այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի "Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ" ամբիոնի վարիչ։ Ավելի քան 30 գիտական հոդվածների հեղինակ /1991 թ․ հետո/, 1 մենագրություն թվային գրադարանների բնագավառում, մի շարք գրքերի համահեղինակ և խմբագիր։ Հետազոտական աշխատանք ԱՄՆ Կոռնելի համալսարանի գրադարանում, Չիկագոյի համալսարանի "Հետազոտական գրադարաններ" կենտրոնում։ 1996-2006 թթ․ Երևանի պետական համալսարնի գրադարանի ավտոմատացման և համակարգչային ծառայությունների բաժնի վարիչ։ 2006-2011 թթ․ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն։ 2011-2019 թթ․՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն։ 2019 թ․ առ այսօր՝ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար։ Դրամաշնորհներ Եվրամիության Տեմպուս նախագծի շրջանակում, ՆԱՏՕ-ի "Գիտությունը հանուն խաղաղության" նախագծի շրջանակում, Բրիտանական գրադարանի "Վտանգված արխիվներ" նախագծի շրջանակում, Եվրամիության "Արևելյան գործընկերություն" նախագծի շրջանակում։ Դրամաշնորհներ Եվրասիա հիմնադրամից և Բաց հասարակության ինստիտուտից՝ թվային գրադարանների ստեղծման, բաց մատչելիության մոդելների նախագծման և ներդրման համար։ Ակտիվ մասնակցություն հայկական գրատպության 500-ամյա հոբելյանի կազմակերպման և անցկացման աշխատանքներին։ Հայաստանի ազգային գրադարանին կից "Գրատպության թանգարանի" հիմնադիր։ Եղել եմ "Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին" միջազգային կառույցի խորհրդի անդամ, նաև Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար։
Վիքի կենսագրություն Հանդիսանալով Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն երիտասարդ աշխպատակիցներին ակտիվորեն ներգրավել եմ Վիքի աշխատանքերում, իմ ուսանողներից Աստղիկ Վարդանյանի մագիստրոսական թեզը նվիրված է եղել գրադարանների ներգրավվածության խնդիրներին Վիքի նախագծերում։ Վիքի բովանդակության հարստացման համար, Ազգային գրադարանից գրքեր ենք տրամադրել Հիմնադրամին, Վիքի բովանդակության հարստացման համար։ Նմանատիպ աշխատանքեր են իրականացվել նաև Հիմնարար գիտական գրադարնում։ 2013-2015 թթ․ ակտիվ եմ եղել Հայերեն Վիքիպեդիայում։

Դավիթ Մինասյան (Dminasyan)

edit

Dminasyan (talk meta edits global user summary CA)

Թեկնածուի տվյալներ
 
  • Անձնական տվյալներ|
    • Անուն՝ Դավիթ Մինասյան
    • Տարիք՝ 59
    • Բնակավայր՝ Երևան
    • Լեզուներ՝ hy-5, ru-4, en-3
  • Վիքիշարժում՝
    • Վիքիխմբագիր է՝ 2010 թվականից
    • Ակտիվ Վիքինախագծեր՝ wikipedia
Հակիրճ կենսագրական Ծնվել եմ Աշտարակի շրջանի Կոշ գյուղում, սովորել եմ ԵՊՀ-ում /1979-1984/, աշխատել եմ «Հայգյուղմեքենայացում» գիտա-արտադրական միավորումում որպես գիտաշխատող /1984-1991/, ծառայության անցել ՀՀ ԶՈւ-ում /1993-2003/, դասավանդել եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում /1991-1993, 2004-2008/, "Անանիա Շիրակացի" ճեմարանում /2008-2011/։ 2011թ․-ից մինչ օրս աշխատում եմ ԵՊՀ-ին առընթեր Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում որպես ՏՏ կոորդինատոր-պատասխանատու, միաժամանակ համակարգում եմ դպրոցականների առարկայական օլիմպիադաների աշխատանքները։
Վիքի կենսագրություն 2010 թ․-ից խմբագրում եմ Վիքիպեդիայում, մասնակցել եմ մի շարք Վիքիկոնֆերանսների, ներկայացրել զեկույցներ տարբեր թեմաներով։ Վիքիմարզիչ եմ։ Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և ԲՈՒՀ-երի ուսանողների սովորեցրել եմ վիքիխմբագրմնան հմտությունները։ Վիքիպեդիայում հիմնականում խմբագրում եմ առարկայական օլիմպիադաների միջազգային փուլերը և տեղադրում հոդվածներ մաթեմատիկայի վերաբերյալ։


Էլեն Հարությունյան (ElenHar)

edit

ElenHar (talk meta edits global user summary CA)

Թեկնածուի տվյալներ
 
  • Անձնական տվյալներ|
    • Անուն՝ Էլեն Հարությունյան
    • Տարիք՝ 25
    • Բնակավայր՝ Երևան
    • Լեզուներ՝ hy-5, en-5, ru-5, fr-3
  • Վիքիշարժում՝
    • Վիքիխմբագիր է՝ 2018 թվականից
    • Ակտիվ Վիքինախագծեր՝ Հայերեն Վիքիպեդիա
Հակիրճ կենսագրական Ծնվել եմ Երևան քաղաքում, 2014 թվականին ընդունվել եմ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը։ 2020-ին ավարտել եմ ԲՈՒՀ-ը և ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն-գինեկոլոգիա մասնագիտությամբ։ Այժմ աշխատում եմ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում՝ որպես բժիշկ-օրդինատոր։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել եմ մի շարք գիտական կոնֆերանսների, հետազոտությունների, ներկայացրել եմ զեկույցներ, տպագրվել գիտական ամսագրերում։ 2017 թվականից ամեն տարի մասնակցել եմ Սիսայդ Ստարտափ Սամմիթին՝ որպես թիմի ղեկավար (Team-leader): 2020 թվականի ապրիլից կամավոր կերպով ներգրավվել եմ Քովիդ-19-ի դեմ պայքարի աշխատանքներում։
Վիքի կենսագրություն 2018 թվականից հանդիսանում եմ Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր և մասնավորապես թարգմանում, խմբագրում և լրացնում եմ բժշկական հոդվածներ։ Մասնակցություն եմ ունեցել Վիքիմեդիա Հայաստանի բազմաթիվ նախագծերի, որոնցից են՝ Վիքին սիրում է գիտությունը եռօրյակները, Վիքիբժիշկ նախագիծը, բազում Վիքիճամբարները, Վիքին սիրում է հուշարձանները։ Վիքիճամբարներին մասնակցել եմ թե՛ որպես խմբագիր, և թե՛ որպես ջոկատավար։

Գոհար Ղուլյան (Dahila26)

edit

Dahila26 (talk meta edits global user summary CA)

Թեկնածուի տվյալներ
 
  • Անձնական տվյալներ|
    • Անուն՝ Գոհար Ղուլյան
    • Տարիք՝ 21
    • Բնակավայր՝ Ստեփանակերտ
    • Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
  • Վիքիշարժում՝
    • Վիքիխմբագիր է՝ 2017 թվականից թվականից
    • Ակտիվ Վիքինախագծեր՝ Հայերեն Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիքոմանս
Հակիրճ կենսագրական Ծնվել եմ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ավարտել եմ Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Այժմ սովորում եմ Երևանի պետական համալսարանի հանրային կառավարման մագիստրատուրայու։ Ստեփանակերտի Թումո կենտրոնի

շրջանավարտ եմ։ Արցախի կամավորների միության անդամ եմ, ունեմ հսկայական կամավորական աշխատանքի փորձ տարբեր ոլորտներում։

Վիքի կենսագրություն 2017 թվականից Ստեփանակերտի վիքիակումբի անդամ եմ, մասնակցել եմ բազմաթիվ Վիքիճամբարների (այդ թվում որպես Վիքիօգնական), համայնքային գիտական եռօրյակների, եղել եմ Վիքիմարզիչ «Ուսուցիչների առցանց վիքիդասընթաց»-ում։Հայերեն Վիքիպեդիայում խմբագրել եմ բազմաթիվ հոդվածներ, որոնցից մեկը Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված մրցույթում մրցանակի է արժանացել։ Բազմիցս մասնակցել եմ «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային մրցույթին և Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած լուսանկարչական արշավների ընթացքում նկարել հուշաարձաններ և բեռնել Վիքիպահեստ։