Wikimedia Armenia General Assembly, December 2022/Questions/1


Ինչո՞ւ եք ուզում դառնալ Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ։

Հարց Վիքիմեդիա Հայաստանի հանրությունից
Արթուր Ենգոյան (Кудуг)
Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ դառնալով կկարողանամ անմիջապես մասնակցել այն հիմնական քննարկումներին, որոնք կարող են հստակ փոփոխություններ բերել Վիքիմեդիա Հայաստանի հանրության, ինչպես նաև կազմակերպության նախագծերի շահառուների համար։ Հնարավորություն ստանալով որոշումներ կայացնելու արդեն որպես խորհրդի անդամ կկարողանամ անմիջապես արձագանքել ծագած խնդիրներին․ կամ որն ինձ համար առավել կարևոր է մինչև խնդիրների առաջացումը (կապված ինչպես կազմակերպության, այնպես էլ նախագծերին) կարողանալ վերլուծել ստեղծված իրավիճակը և գործել համապատասխանաբար այնպիսի քայլերի հերթականությամբ, որոնք կա՛մ կնվազեցնեն առաջացող խնդիրների մասշտաբները կա՛մ ընդհանրապես կբացառեն դրանց հնարավոր առաջացումները։ Խորհրդի անդամ դառնալու գերագույն նպատակս կազմակերպությունում նորարար գաղափարների ռեալիզացումն է կապված նախ և առաջ վիքիհամայնքի գործունեության հետ։
Աշոտ Գաբրիելյան (Գաբրիելյան Աշոտ)
Երկար տարիներ լինելով Վիքիհամայնքի անդամ` որոշակի ճանաչել եմ այն ներուժը, որն իսկապես կարող է խթանել Վիքիմեդիա Հայաստանի զարգացմանը: Նպատակս է լսել համայնքի զարգացմամբ շահագրգռված անդամներին և փորձել համայնք ավելի ընդլայնել, անմիջական մասնակից դառնալ հրատապ թեմաների քննարկումներին և առավելագույնս փորձել հասնել բոլորի կողմից նախընտրելի արդյունքի:
Դավթյան Գարրի (Garry Davtyan)
Վիքիպեդիա հարթակը հանդիսանում է թերևս ամենաազդեցիկ և հասանելի տեղեկատվական աղբյուրներից մեկը աշխարհում, ուստի հայկական վիքիհամայնք և ՀԿ ունենալը արդեն իսկ մեծ ձեռքբերում է հայկական վիքիտիրույթում բեղուն գործունեության ծավալման համար։ Որպես խորհրդի անդամ, ես հնարավորություն կունենամ անմիջականորեն տեղեկանալ կազմակերպության առաջ ծագած ցանկացած խնդրին, կկարողանամ մասնակցել ծրագրերի և միջոցառումների մշակմանը, կնպաստեմ ողջ շարժման զարգացմանը իմ ներուժով և որպես անդամ ունեցածս փորձով։
Նորայր Բաղդասարյան (O'micron)
Առայժմ պատասխան չկա
Սողոմոն Մաթևոսյան (Soghomon Matevosyan)
Առայժմ պատասխան չկա
Էլեն Հարությունյան (ElenHar)
Առայժմ պատասխան չկա
Արևիկ Ոսկանյան (Արևիկ Ոսկանյան)
Առայժմ պատասխան չկա