Wikimedia Armenia General Assembly, December 2022/Voting

Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, December 2022
Գլխավոր էջ
Ընտրության կարգ
Ժամանակացույց
Խորհրդի անդամների թեկնածուներ
Արդյունքներ
Հարցեր

Ընտրության կարգ

edit

Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համաժողովը հրավիրվել է կազմակերպության Խորհրդի նախաձեռնությամբ՝ համաձայն կանոնադրության 40․1 կետի։ Այն տեղի է ունենալու առկա ձևաչափով դեկտեմբերի 10-ին։ Համաժողովի նպատակն է Կազմակերպության Խորհրդի ընտրությունը։

Համաժողովի օրակարգային հարցերն են՝

  1. համաժողովի նախագահողի և քարտուղարի ընտրություն,
  2. օրակարգի հաստատում և ընտրության ձևաչափի որոշում (բաց կամ փակ),
  3. Խորհրդի հաշվետու ելույթ կատարած աշխատանքների վերաբերյալ,
  4. Կազմակերպության Խորհրդի ընտրություն։
  • Արտահերթ համաժողովը տեղի է ունենալու միաժամանակ՝
    • առկա՝ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին,
    • առցանց՝ ռեալ ժամանակի ձևաչափով դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, Հանրապետությունից դուրս գտնվող, առողջական կամ այլ պատճառներով մասնակցել չկարողացող կազմակերպության անդամների համար։

Ընտրության ձևաչափ

edit
  • Քվեարկության բաց լինելու դեպքում ընտրությունը կատարվելու է ձեռք բարձրացնելու միջոցով։
  • Քվեարկության փակ լինելու դեպքում ընտրությունը կատարվելու է հետևյալ կերպ՝
    • Քվեարկության իրավունք ունեցող բոլոր անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է նամակ, որտեղ լինելու է քվեարկության համար նախատեսված Google Form-ի հղում։ Այդտեղ նշվելու են քվեարկության դրվող օրակարգային հարցերը։ Համաժողովի ամփոփումից հետո արդյունքները հասանելի են լինելու «Արդյունքներ» բաժնում։

Համաժողովի ավարտին ամփոփվելու են արդյունքները, և հրապարակվելու են Կազմակերպության Խորհրդի նորընտիր անդամների անունները։