Training modules/dashboard/slides/10304-neutral-point-of-view/hy
Երկրորդ
Վիքիպեդիան չեզոք տեսակետ ունի։
Վիքիպեդիայի հոդվածները պետք է փաստեն և բացատրեն հիմնական տեսակետները՝ պահելով հավասարություն և անկողմնակալություն: Ուղղակի փաստեր: Մի՛ արեք.
- Մի՛ բանավիճեք կամ փորձեք համոզել ընթերցողներին
- Մի՛ կիսվեք անձնական փորձով կամ կարծիքներով
- Մի՛ կիսվեք Ձեր գտած տեղեկատվության Ձեր սեփական վերլուծությամբ
Իհարկե, փաստերը միշտ չէ, որ հստակ են: Որոշ հոդվածներ գուցե ստիպված լինեն նկարագրել բազմակի տեսակետներ։ Այդ դեպքերում յուրաքանչյուր տեսակետ ներկայացրեք ճշգրիտ, համատեքստով։ Մի՛ առաջարկեք, որ պատմության մի վարկածը «ճշմարտությունն» է կամ «լավագույնը»:
Սա մեծ գործ է։ Հոդվածում ավելացված ցանկացած բան պետք է հիմնված լինի հրապարակված տեղեկատվության աղբյուրի վրա, և Դուք միշտ պետք է մեջբերեք այն, երբ այն ընդգրկում ես: (Մի անհանգստացեք. Մենք Ձեզ ցույց կտանք, թե ինչպես): Դա նշանակում է օգտագործել հրապարակված, հեղինակավոր աղբյուրներ, որոնց մարդիկ վստահում են: