Training modules/dashboard/slides/10314-notability-continued/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10314-notability-continued and the translation is 100% complete.

Նշանակալիություն (շարունակություն)

Նշանակալիություն․ ինչու՞

Նշանակալիությունը կարևոր առաջնային քայլն է, քանի որ այն կօգնի Ձեզ ընտրել թեմա: Այսպիսով, եկեք մի փոքր ավելի մանրամասն նայենք, թե ինչն է թեման դարձնում նշանակալի:

Թեմայի սեփական հոդված ունենալու հիմնական պահանջը հետևյալն է՝ «Տվյալ առարկայից անկախ հուսալի աղբյուրներով լուսաբանում»:

  • Նշանակալից լուսաբանում նշանակում է, որ առնվազն երկու աղբյուրներ խոսում են Ձեր ընտրած թեմայի մասին: Նշանակալից լուսաբանումն ավելին է, քան չնչին հիշատակումը, թեև պարտադիր չէ, որ այն լինի Ձեր մեջբերած գրքի կամ հոդվածի հիմնական ուշադրության կենտրոնում: Մյուս կողմից, այն պետք է ավելին լինի, քան մեկ հիշատակում կամ տեքստի մեկ տող:
  • Հուսալի աղբյուրներ․ հիմնականում նշանակում է, որ լուսաբանումը գալիս է հեղինակավոր հրատարակիչների երկրորդական աղբյուրներից: Գիրքը, ամսագրի հոդվածը կամ այլ աղբյուր, որին հղում եք անում, պետք է ունենան ճշգրտության և փաստերի ստուգման հեղինակություն: Այդ աղբյուրները պարտադիր չէ, որ լինեն անգլերեն, և պարտադիր չէ, որ լինեն առցանց:
  • Անկախ․ սա նշանակում է, որ հրատարակիչը շահագրգռված չէ կողմնակալ տեսակետ ներկայացնելու հարցում (դրական կամ բացասական): Օրինակ՝ ինքնագովազդը, գովազդը, Ձեր կողմից հրապարակված նյութի ինքնակենսագրությունը, ինքնակենսագրությունները և մամուլի հաղորդագրությունները անկախ չեն համարվում: