Training modules/dashboard/slides/10317-no-original-research-example/hy
Ոչ մի սկզբնական հետազոտություն․ օրինակ
Ենթադրենք, որ Դուք գրում եք մոտակա գետի մասին, և գտնում եք 2003 թվականի Կառավարության զեկույցը այն մասին, որ Arghtron Industries-ը, որը մոտակայքում գործարան ուներ, տուգանվել է 6 միլիոն դոլարով վտանգավոր թափոնները գետը թափելու պատճառով: Դուք նաև էկոլոգիային վերաբերող ամսագիր եք գտնում, որում նշվում է, որ գետում նախկինում եղել են անհետացող տեսակի գորտեր, որոնք 2003 թվականին վերացել են:
Դուք միգուցե հակված լինեք գրելու նման մի բան․ «Arghtron Industries-ի պատճառով տեղի ունեցած աղտոտումը նպաստեց գետում գորտերի ոչնչացմանը»: Բայց դա սկզբնական հետազոտություն է: Դուք վերցրել եք երկու գաղափար՝ աղտոտվածություն և ոչնչացում, և կապել դրանք իրար: Քանի դեռ այլ աղբյուր չի հաստատել այս փաստը, Դուք չեք կարող այն խմբագրել Վիքիպեդիայում:
Վիքիպեդիայում մի՛ արեք փաստերի ենթադրություններ կամ եզրակացություններ: Այդ եզրակացությունները Ձեզ կարող են ակնհայտ թվալ, բայց Դուք երբեք չեք կարող իմանալ այն, ինչ Դուք «չգիտեք»: Այսպիսով, գրեք միայն այն, ինչը կարող եք «հստակ» ստուգել: