Training modules/dashboard/slides/10904-evaluating-article-quality/hy
Հոդվածի որակի գնահատում
Վիքիպեդիայում հոդվածը գնահատելու գործում կարևոր բաղադրիչ է ստուգել հոդվածի որակի վարկանիշը:
Վիքիպեդիայում հոդվածները պարբերաբար բարելավվում են։ Որոշները գրեթե հավասարազոր են լավագույն հանրագիտարաններին, որոշներն էլ պարունակում են հին տեղեկատվություն և անավարտ են։
Կամավորները վերանայում են հոդվածները և Քննարկման էջում նշում վարկանիշը։ Սա կարող եք տեսնել սեղմելով «Քննարկում» կոճակը հոդվածի վերևի ձախ հատվածում։
Լավագույն հոդվածները գնահատվում են որպես «Good» կամ «Featured» հոդվածներ։ Սա լավագույնն է, ինչ Վիքիպեդիան կարող է առաջարկել։ Իսկ գնահատումը արտահայտում է շատ Վիքիխմբագիրների կարծիքներ։
"Start" կամ "Stub" կարգի հոդվածները հուսալի չեն կամ պարզապես թեման խորապես չեն ներկայացնում։ Սրանք աշխատելու համար լավագույն հոդվածներն են, քանի որ շատ բան կա անելու։