Training modules/dashboard/slides/11116-sharing-a-media-quiz/hy
Մեդիա ֆայլեր կիսվելու քուիզ
Փորձե՛ք Ձեր ուժերը։
Եկեք տեսնենք, թե ինչ եք սովորել։ Նշվածներից որո՞նք են Վիքիպահեստում մեդիա ֆայլ կիսվելու ընդունելի տարբերակ։
(Քննարկել այս հարցը)
- Ֆիլմի համար գովազդային պաստառ, որը կիսվել է կինոստուդիան թերթերում ֆիլմը գովազդելու նպատակով։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)ՍԽԱԼ․ Գովազդային պաստառները հեղինակային իրավունքով պաշտպանվծա են։ Ուստի Վիքիպեդիայում չեն կարող օգտագործվել ֆիլմերի, երաժիշտների, դերասանների և այլ անձանց գովազդային պատկերները, եթե դրանք հանրային տիրույթում չեն կամ ազատ արտոնագիր չունեն։
- Որևէ կայքում գտած ազատ պատկեր։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)ՍԽԱԼ․ Եթե նույնիսկ որևէ կայքում ասվում է, որ կարող եք պատկերներն ազատորեն օգտագործել, դեռևս չի նշանակում, որ թույլատրվում է դրանք վերօգտագործել այլ տեղում։ Եթե իհարկե դրանք հղում չեն անում արտոնագրի, որտեղ ասված է, որ նորմալ է դրանց վերօգտագործումը։
- Համալսարանի թանգարանում արված նոր նկարի լուսանկարը։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)ՍԽԱԼ․ Դուք չեք կարող լուսանկարել հեղինակային իրավունքով պաշտպանված նկարը։ Նմանապես Դուք չեք կարող վերբեռնել որևէ ելույթի աուդիո ձայնագրություն։
- 150-ամյա թերթում գտած քաղաքական մուլտֆիլմը։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)ՃԻՇՏ․ Դուք կարող եք տեսածրել, լուսանկարել այն ամենը, ինչը հանրային տիրույթում է։ Ամենայն հավանականությամբ, 150-ամյա թերթի պատկերը այլևս հեղինակային իրավունքով պաշտպանված չէ։