Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Questions/3
Տեղյա՞կ եք արդյոք Վիքիմեդիա Հայաստանի ներկա վիճակից։ Ինչպե՞ս կգնահատեք այն։ Նկարագրեք Ձեր կարծիքը իրավիճակի վերաբերյալ։
|
Արամ Սողոմոնյան (Sigma'am)
Տեղյակ եմ խնդիրներին այնքանով, որքանով ներկայացված է նամակում։ Կարծում եմ՝ դրանք լուրջ մեղադրանքներ են, որոնք պիտի օբյեկտիիվորեն քննվեն և լուծում ստանան։ Մտահոգիչ է փաստը, որ երբեմնի մեծ հեղինակություն ունեցող կազմակերպությունն այժմ ներքաշված է բազմաթիվ խնդիրների մեջ։
Մարիամ Կարապետյան (MariamKarapetyan49)
Որոշակիորեն տեղյակ եմ, քանի որ որպես կազմակերպության անդամ՝ բազմիցս հետաքրքրվել եմ կազմակերպության խնդիրներով և ստացել համապատասխան տեղեկատվություն։
Արգամ Հակոբյան (Angel X)
Շատ լավ տեղյակ եմ Վիքիմեդիա Հայաստանի ներկա վիճակից: Ներկայիս վիճակի վերաբերյալ նաև կարող եմ ավելացնել այն փաստը, որ ֆինանսավորման բացակայության և համավարակի պատճառով նկատվում է ակտիվ խմբագիրների և խմբագրումների նվազում, կարծում եմ դա կարելի է կապել Վիքիճամբարների և երկօրյակների բացակայության հետ: Իսկ առհասարակ կազմակերպությունը, իմ կարծիքով, նույնիսկ 100 %-ից ավելի է անում ողջ վիքիհարթակի զարգացման համար:
Գարրի Դավթյան (Garry Davtyan)
Որոշ չափով տեղյակ եմ հիմնադրամում առկա խնդիրների մասին։ Պարբերաբար ստացել եմ նամակների տեսքով տեղեկատվություն առկա ու ընթացիկ իրավիճակի մասին, ինքս հետաքրքրվել եմ առկա խնդիրներով և ստացել համապատասխան պարզաբանում։
Տիգրան Զարգարյան (Tigranzarg)
Որոշ չափով տեղյակ եմ առկա խնդիրների մասին։ Վիճակը կգնահատեմ միջին բարդության և շտկելի։ Նորաստեղծ խորհրդից կպահանջվի աշխատանք, կուտակված խնդիրները և ինչ-որ տեղ թյուրըմբռնումները հարթելու խնդրում։
Դավիթ Մինասյան (Dminasyan)
Տեղեկացված եմ որոշ չափով։ Առաջացած որոշ հարցեր ինձ մտահոգում են։ Առաջադրվելուց առաջ ծանոթացել եմ Վիքիմեդիա Հիմնադրամի խորհուրդներին և կարծում եմ համատեղ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք լուծել բոլոր խնդիրները։
Էլեն Հարությունյան (ElenHar)
Որոշ չափով տեղեկացված եմ առկա խնդիրների վերաբերյալ։ Ինքս բազմիցս հետաքրքրվել եմ և փորձել եմ ինչ-որ չափով օգտակար լինել խնդիրների լուծման գործում։
Գոհար Ղուլյան (Dahila26)
Ընդհանուր առմամբ տեղյակ եմ։ Ստեղծված իրավիճակն ինձ համար մտահոգիչ է և պետք է շատ ջանքեր գործադրել, որպեսզի այն հաղթահարվի։