Wikimedia Armenia General Assembly, June 2022/Results

Հունիսի 21-ին, ժամը 19:00-ին կայացել է համաժողովի արտահերթ երկրորդ փուլը, հետևյալ օրակարգով՝

  • Համաժողովի բացում,
  • Համաժողովի նախագահողի և քարտուղարի առաջադրում և ընտրություն,
  • Դիտորդների ներկայացում,
  • Օրակարգի ընդունում,
  • Համաժողովի քվեարկության ձևաչափի որոշում (բաց/փակ),
  • Համաժողովի հաշվիչ հանձնաժողովի անդամների առաջադրում և ընտրություն,
  • «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի նախագահի ընտրություն։ (երկրորդ փուլ),
  • «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրում, ներկայացում, հարց ու պատասխան,
  • «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրություն․
  • Այլ հարցեր,
  • Համաժողովի փակում:
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022
Գլխավոր էջ
Ընտրության կարգ
Ժամանակացույց
Նախագահի թեկնածուներ
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ
Արդյունքներ
Հարցեր

Գլխավոր համաժողովիի որոշմամբ՝ քվեարկության ձևաչափը սահմանվել է բաց։

Քանի որ Վահագն Փիլիպոսյանը էլեկտրոնային փոստով Խորհրդին ծանուցել է իր ինքնաբացարկի մասին, ապա քվեարկության երկրորդ փուում Վիքիմեդիա Հայաստանի նախագահի թեկնածուները երկուսն են՝ Արամ Սողոմոնյանը և Արշակ Շահինյանը։ քվեարկության արդյունքում ընտրվեց Արշակ Շահինյանը։

Վերստուգիչ հանձնաժողովի անդամներից մեկի լիազորությունները ավարտվել էին, իսկ մյուս անդամներից Նորայր Բաղդասարյանը հրաժարական տվեց։ Արդյունքում Գլխավոր ասամբլեան որոշեց լուծարել Վերահսկիչ հանձնաժողովը։ Չորս թեկնածուներից ընտրվել են երեքը՝ Կարեն Տերտերյանը, Արամ Սողոմոնյանը և Սևակ Այվազյանը։

Գլխավոր համաժողովի երկրորդ արտահերթ փուլի համար դիտորդ կար Աֆկոմից։