Wikimedia Armenia General Assembly, June 2022/Voting

Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022
Գլխավոր էջ
Ընտրության կարգ
Ժամանակացույց
Նախագահի թեկնածուներ
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ
Արդյունքներ
Հարցեր

Ընտրության կարգ

edit

Վիքիմեդիա Հայաստանի հերթական համաժողովը հրավիրվել է կազմակերպության Խորհրդի նախաձեռնությամբ՝ համաձայն կանոնադրության 6․3․ կետի։ Այն տեղի է ունենալու առկա ձևաչափով հունիսի 15-ին։ Համաժողովի նպատակն է Կազմակերպության նախագահի և Վերաստուգող հանձնաժողովի ընտրությունը (3 հոգի)։

Համաժողովի օրակարգային հարցերն են՝

  1. համաժողովի նախագահողի և քարտուղարի ընտրություն,
  2. օրակարգի հաստատում և ընտրության ձևաչափի որոշում (բաց կամ փակ),
  3. հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրություն,
  4. Կազմակերպության նախագահի ընտրություն։
  5. Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրություն։
  • Հերթական համաժողովը տեղի է ունենալու միաժամանակ՝
    • առկա՝ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին,
    • առցանց՝ ռեալ ժամանակի ձևաչափով հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Հանրապետությունից դուրս գտնվող, առողջական կամ այլ պատճառներով մասնակցել չկարողացող կազմակերպության անդամների համար։

Ընտրության ձևաչափ

edit
  • Քվեարկության բաց լինելու դեպքում ընտրությունը կատարվելու է ձեռք բարձրացնելու միջոցով։
  • Քվեարկության փակ լինելու դեպքում ընտրությունը կատարվելու է հետևյալ կերպ՝

Քվեարկության իրավունք ունեցող բոլոր անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է նամակ, որտեղ լինելու է քվեարկության համար նախատեսված Google Form-ի հղում։ Այդտեղ նշվելու են քվեարկության դրվող օրակարգային հարցերը։ Համաժողովի ամփոփումից հետո արդյունքները հասանելի են լինելու «Արդյունքներ» բաժնում։

Համաժողովի ավարտին ամփոփվելու են արդյունքները, և հրապարակվելու են Կազմակերպության նախագահի և Վերստուգող հանձնաժողովի նոր անդամների անունները։