Training modules/dashboard/slides/11511-close-paraphrasing-quiz/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/11511-close-paraphrasing-quiz and the translation is 100% complete.

Շատ մոտ վերաշարադրման քուիզ

Փորձե՛ք ինքներդ Ձեզ
Նայեք այս բնօրինակ տեքստը։ Այնուհետև նայեք ստորև ներկայացված տարբերակները։ Ընտրեք այն տարբերակը, որը համարում եք, որ ընդունելի ձևով կներկայացնի տեղեկատվությունը Վիքիպեդիայում։

Տեքստ՝

«1967 թվականին Բոստոնում ընտրելու իրավունք ունեցողների միայն 25% էր աջակցում քաղաքում անասուն պահելու համար հատկացված տարածքը սահմանափակելու որոշմանը: Դոկտոր Բիքֆորդի ուսումնասիրությունները ենթադրում են, որ դա պայմանավորված էր քվեաթերթիկի խառնաշփոթ լեզվով, և որ այդ որոշման աջակցությունը ավելի մեծ կլիներ, եթե հուշագիրը քվեաթերթիկում ավելի հստակ ներկայացվեր»։

Ինչպե՞ս կներկայացնեք այս տեղեկատվությունը Վիքիպեդիայի հոդվածում'
  1. «1967 թվականին ձայների քառորդը հավանություն տվեց որոշմանը, որը սահմանափակում է Բոստոնում անասունների համար հատկացվող տարածքը: Որոշ հետազոտողների կարծիքով սրա պատճառը շփոթեցնող հուշագիրն էր․ ավելի շատ ընտրողներ կաջակցեին անասունների արոտավայրի սահմանափակմանը, եթե քվեաթերթիկը ավելի պարզ լիներ»։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Չնայած բառերը տարբեր են, հիմնական կառուցվածքը նույնն է։ Այն սկսվում է տարով, շարունակվում է ընտրողների քանակով, քվեարկության դրված թեմայով և այլն։ Բառերը փոխվել են, սակայն կառուցվածքը յուրօրինակ չէ։
  2. «Դոկտոր Բիքֆորդը գրել է, որ Բոստոնի ընտրողների 25%-ն աջակցել է այն որոշմանը, որով սահմանափակվում է քաղաքային տարածքներում անասունների հատկացվող արոտավայրը»։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Չնայած տեղեկատվության աղբյուրը պարզ է (չնայած տեխնիկապես սխալ է), այն բառ առ բառ պատճենում է տեղեկատվությունը։ Եթե սա լիներ հեղինակային իրավունքով պաշտպանված տեքստ, ապա դա կհամարվեր հեղինակային իրավունքի խախտում։
  3. «Հետազոտությունը փաստում է, որ 1967 թվականին Բոստոնում անասունների արոտավայրերի հարցի աջակցությունը քվեաթերթիկում քվերակողներին շփոթեցնող հարցերի արդյունք էր»։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՃԻՇՏ․ Սա Վիքիպեդիայում տեղեկատվություն ներկայացնելու լավ օրինակ է, սակայն մի պայմանով, որ բնօրինակ տեքստին պետք է հղում տրվի։
  4. «Բոստոնի բնակիչների մեծ մասը չէր կարողացել ընկալել քվեաթերթիկի հարցը, ուստի շատերը քվերակել էին քաղաքում անասունների արածելու համար նախատեսված տարածքի սահմանափակման օգտին»։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Սա յուրօրինակ ձևով գրված տեքստ է, սակայն ուշադրություն դարձրեք՝ այստեղ ներկայացված տեքստը բնօրինակին հակասող բան է պնդում։ Այս իսկ պատճառով կարևորը է, որ մինչև ինչ-որ բան գրելը լիովին հասկանաք նյութը։

(Քննարկեք այս հարցը)