Wikimedia Armenia General Assembly, June 2022/Candidates/Presidential candidates/Questions/2
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022 |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Նախագահի թեկնածուներ |
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ |
Արդյունքներ |
Հարցեր |
Ունե՞ք որևէ հնարավոր շահերի բախում, որ կարող է խոչընդոտել Ձեր աշխատանքին՝ որպես նախագահ։
|
Sigma'am
editԲազմիցս առիթ եղել է ապացուցելու, որ կաշկանդված չեմ որևէ հանգամանքով կամ անձանցով: Հետևաբար չեմ տեսնում որևէ շահի բախում, որը թույլ կտա նահանջել:--∑ίγμα (talk) 18:23, 6 June 2022 (UTC)
M.D. Shahinyan
editԻնձ ճանաչող մարդիկ գիտեն, որ արդարությունը իմ համար բացարձակ արժեք է։ Պետք է լինել անկեղծ իրար հետ, շահեր ստեղծողներն էլ ենք մենք, բախում հրահրողներն էլ։ Շահերի որևիցե բախում իմ պարագայում անհնար է։ Կազմակերպությունում երբևէ որևէ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, կազմակերպությունում միակ հարազատս էլ՝ կազմակերպությունն է։ --M.D. Shahinyan (talk) 20:07, 10 June 2022 (UTC)
Վահագն
editԻմ էությամբ ես կոնֆլիկտային անձ չեմ, Վիքիմեդիա Հայաստանի անդամների շրջանում չունեմ անձնական կոնֆլիկտներ, եղել են այսպես ասած աշխատանքային անհամաձայնություններ և հակասություններ։ Ընդհանրապես, կազմակերպության անդամների գերակշիռ մասի հետ ունեմ ընկերական, մտերիմ հարաբերություններ։ Սակայն համոզված եմ, որ հասարակական հարաբերություններում գաղափարների հակասությունները բնական երևույթն են, իսկ շահերի առողջ բախումները, մրցակցությունը՝ զարգացման խթան։ Միևնույն ժամանակ ղեկավարի պարտավորությունն է հնարավորինս զերծ մնալ զգացմունքային որոշումներից, առաջնորդվել հանուն ընդհանուրի շահի և իրեն առջև դրված պարտականությունների արդյունավետ կատարման։ Ղեկավարը պետք է անթույլատրելի վերաբերմունք ունենա և ի վիճակի լինի իրեն վստահված կառույցը զերծ պահել վնասակարություն տարածքող անձանցից։ Այսպիսի սկզբունքային մոտեցումը երբեմն և հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտներում կարող է հանգեցնել կոնֆլիկտային երևույթների։ Այսպես ասած կառույցում հակասություններ չի ունենում այն մարդը, ով իրեն դուրս է դնում այդ կառույցից։