Wikimedia Armenia General Assembly, June 2022/Candidates/Presidential candidates/Questions/6
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022 |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Նախագահի թեկնածուներ |
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ |
Արդյունքներ |
Հարցեր |
Կառավարման, առաջնորդության ինչպիսի՞ փորձ ունեք։
|
Sigma'am
editԱրդեն 7 տարի է աշխատում եմ դպրոցում, ընդ որում վերջին 1,5 տարին վարչական պաշտոնում, նախ որպես վարչատնտեսական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, հիմա որպես ուսումնական աշխատանքների գծով տեղակալ: Կազմակերպել եմ և ամբողջությամբ համակարգել եմ իմ դպրոցի իրականացրած ուսուցիչների վերապատրաստման դասընթացների աշխատանքները ՀՀ տարբեր մարզերի շուրջ 150 ուսուցիչների համար: --∑ίγμα (talk) 20:06, 6 June 2022 (UTC)
M.D. Shahinyan
edit2018 թվականից դասավանդում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում։ Այս 4 տարիների ընթացքում ունեցել եմ ավելի քան 300 ուսանող աշխարհի տարբեր երկրներից։ Յուրաքանչյուրը ուրույն անհատականություն, յուրահատուկ մշակույթի և լեզվի կրող։ Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ թե՛ առաջնորդելը և թե՛ կառավարելը հաջողվում են, երբ այս գործողությունների հիմքում նախևառաջ դրվում է մարդը։ --M.D. Shahinyan (talk) 20:32, 10 June 2022 (UTC)
Վահագն
editԵրկար տարիներ առաջնորդել եմ 15-ից 40 հոգանոց արշավային խմբերին բարդ լեռնային, քարանձավային, բնական այլ էքստրեմալ ու վտանգավոր վայրերում, ապահովել խմբերի միասնականությունը, անվտանգությունն ու ճանապարհի խոչընդոտների հաղթահարումը։ Երկար տարիներ ղեկավարել և կազմակերպել եմ այլազգի զբոսաշրջիկների ամբողջական ճանապարհորդություններ։ Շուրջ 2 տարի հանդիսացել եմ Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ, որի ընթացքում թիմային աշխատանքով կանխել եմ կառույցի փակումը, որոշակի չափով կայունացրել կազմակերպության գործունեությունը, կազմակերպել և իրականացրել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսիք հնարավոր չի եղել իրականացնել նախորդ տարիների ընթացքում։ Մեկ տարի զբաղվել եմ բուհական ընդունելության մարզային որոշ քննությունների ամբողջական գործընթացի ղեկավարմամբ։ Առևտրային կազմակերպությունում իրականացրել եմ մարզային մատակարարումների ղեկավարում։ Զբաղվում եմ տարբեր ընկերություններում առաջացած միջանձնային և առևտրային կոնֆլիկտների հաղթահարմամբ և լուծմամբ։