Wikimedia Armenia General Assembly, June 2022/Candidates/Presidential candidates/Questions/7
Վիքիմեդիա Հայաստանի համաժողով, հունիս 2022 |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Նախագահի թեկնածուներ |
Վերստուգող հանձնաժողովի անդամների թեկնածուներ |
Արդյունքներ |
Հարցեր |
Որպես նախագահ՝ որո՞նք կլինեն Ձեր առաջին քայլերը։
|
Sigma'am
editԿա միայն մեկ և միակ քայլ՝ առաջին հերթին փրկել կազմակերպությունը, վերակագնել երբեմնի բարի համբավը միջազգային մակարդակով, ունենալ երբեմնի հզորությունը:--∑ίγμα (talk) 20:07, 6 June 2022 (UTC)
M.D. Shahinyan
editԻնչպես արդեն նշեցի ստացել ենք դիտողություններ և առաջարկներ, որին ի պատասխան ունենք գործողությունների հստակ ծրագիր և ժամանակացույց։ Ես ամբողջովին սատարելու եմ այդ քայլերի իրականացմանը լինեմ թե չլինեմ կազմակերպության նախագահ։ Ավելին, կազմակերպության բոլոր անդամներին, որոնց համար միևնույն չէ ներկայիս իրավիճակը խորհուրդ եմ տալիս համախմբվել և աջակցել այս քայլերի իրականացմանը, այս պահից ամեն ինչ պետք է լինի հանուն այլ ոչ թե ընդդեմ։ --M.D. Shahinyan (talk) 20:45, 10 June 2022 (UTC)
Վահագն
editՆախագահ ընտրվելուց հետո առաջին քայլերս կլինեն՝
- կազմակերպության ներկա դրությանը մանրամասն ծանոթանալու համար մի շարք հանդիպումների կազմակերպում,
- կազմակերպության ռեսուրսների արդյունավետ կառավարման համար առկա գույքի հաշվառում,
- իմ պարտականությունները լիարժեք կատարելու համար առկա գործիքակազմի ծանոթացում, այդ թվում՝ իրավաբանական ու հաշվապահական,
- Վիքիմեդիա հիմնադրամի պահանջների իրականացման համար շահագրգիռ անձանց և պարտավորված անձանց հետ գործառույթների և դերերի բաշխում,
- այլընտրանքային ֆինանսական աղբյուրներ գտնելու ուղղությամբ գործնական քայլերի իրականացում,
- գործող ակումբների գործունեության ծանոթացում և հետագա հնարավոր քայլերի պլանավորում,
- խմբագիրների համայնքի պահպանման նպատակով վիքիհամայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների անցկացում։